Ուրբաթ. 21 ապրիլ

Տարվա 111-րդ օրն է, 16-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 254 օր։ Ուրբաթը լավագույն օրն է ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: 2-րդ լուսնային օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Ցուլի ներքո՝ նպաստավոր է շահույթի համար: 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։ Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։

Արևածագ՝ 6:15, արևամուտ՝ 19:45։ Ճիշտ կեսօրը՝ 13։00։ Օրվա տևողությունը՝ 13:30 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 175 | Ավելացրեց՝ armenlur | 21.04.2023 | 08:00 Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, ապիրլի 21