Ուրբաթ. 23 դեկտեմբեր

Ուրբաթը լավագույն օրն է ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: 30-րդ լուսնային օրը գործերի ավարտման և ամփոփման օր է։ Երազներն առաջիկայում ուրախություն կբերեն։ Լուսինը Այծեղջյուրում՝ կարող ենք սառը և անզգացմունքային թվալ։ 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 240 | Ավելացրեց՝ armenlur | 23.12.2022 | 08:00 23 դեկտեմբեր, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները