Տարվա 153-րդ օրն է, 22-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 212 օր։ Ուրբաթը լավագույն օրն է ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: 14 լուսնային օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար: Լուսինը Կարիճում՝ պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է։ 15-րդ արևային օրը հայտնությունների, ունակությունների զարթոնքի և խարիզմայի դրսևորման ժամանակն է: Օրը կապված է մոր և կնոջ էներգիան ու բնազդները հաշվի առնելու հետ։ Սննդակարգում խորհուրդ է տրվում գործածել մեղր, հյութեր, մրգեր: Ուժ ու եռանդ կհաղորդեն շղթան կամ պսակը: Օրվա դրական գույներն են արծաթափայլն ու նարնջագույնը, լավ չէ վառ կանաչը։
Արևածագ՝ 5:34, արևամուտ՝ 20:25։ Ճիշտ կեսօրը՝ 12։59։ Օրվա տևողությունը՝ 14:51 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 221 | Ավելացրեց՝ armenlur | 02.06.2023 | 08:00 |