Շաբաթ, հուլիսի 2

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 4-րդ լուսնային օրը գործում են դիվանագիտական հակումները։ Լավ երազները կատարվում են, իսկ վատերը՝ ոչ։ Լուսինը Առյուծում բարենպաստ է նախաձեռնարկությունների համար։ 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը: Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։ Այսօր ցանկալի չէ վիճաբանել, այլ լինել հաշտարար, ամուսնանալ, նվերներ տալ ու բարի գործ անել, հաց թխել և աղոթել նախնիների հոգու համար։ Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։ Նախանշաններին պետք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի: Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 258 | Ավելացրեց՝ armenlur | 02.07.2022 | 08:00 Հորոսկոպների համադրություն, հուլիսի 2