Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 19-րդ լուսնային օրը լի է ծայրահեղություններով: Երազներն իրականանում են առաջիկայում: Լուսինը Կարիճում՝ պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է։ Արևային 12-րդ ամսվա 27-րդ օրը նվիրված է ամպերին, երկրի պաշտպանիչ շերտին և դեպի երկինք տանող դարպասների բացմանը: Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական վարժությունները։ Ցանկալի չէ աշխատել հողի հետ։ Սեռական շփումներ խորհուրդ չի տրվում։
Արևածագ՝ 7:20, արևամուտ՝ 19:03։ Ճիշտ կեսօրը՝ 13։11։ Օրվա տևողությունը՝ 11:43 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 214 | Ավելացրեց՝ armenlur | 11.03.2023 | 08:00 |