Շաբաթ. 15 հոկտեմբեր

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 20-րդ լուսնային օրը կատարյալ է հոգևոր մաքրման համար: Երազներն անվստահելի են։ Լուսինը Երկվորյակներում՝ արագ և եռուն գործերի ժամանակն է: Լուսնի Երրորդ փուլում ներդրված ջանքերն արդյունքեն տալիս։ Արևային 29-րդ օրը խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։ Լավ է թեթև սնունդը՝ աղցաններ, բուսական յուղեր։ Ուժի հաղորդակներ են մկրատը, ֆլեյտան, փայտե հաշվիչը: Օրվա գույներում հագուստի համար լավ է ընտրել փայլուն, երփներանգ, բաց մանուշակագույն գույները, ինչպես նաև ոսկեգույնն ու դեղնավունը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Պետք է ուշադիր վերաբերվել զարդերին, քարերից լավ խայտաբղետ հասպիսը և հրեական քարը: Հաջողակ թվերն են՝ 29, 43, 65, 56:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 340 | Ավելացրեց՝ armenlur | 15.10.2022 | 08:00 Բոլոր գուշակությունները, 15 հոկտեմբեր, Հորոսկոպների համադրություն