Շաբաթ. 15 հունիս

Շաբաթ. 15 հունիս։ Տարվա 167-րդ օրն է, 24-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 198 օր։ Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:

Հունիսի 15-ին արևային 3-րդ ամսվա 28-րդ օրն է։ 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։

Արևածագ՝ 5:31, արևամուտ՝ 20:33։ Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 15:02 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունիսի 15-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։ Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 96 | Ավելացրեց՝ Moder-003 | 15.06.2024 | 00:00 Հորոսկոպների համադրություն, 15 հունիս