Տարվա 203-րդ օրն է, 29-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 162 օր։ Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 6-րդ լուսնային օրը պետք չէ ստանձնել ուժերից վեր գործեր: Երազները պետք է գաղտնի պահել։ Նորածինները երկարակյաց են։ Լուսինը Կույս նշանի տակ՝ ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի: Արևային 7-րդ օրը հողագործության օր է, պահանջվում է խոնարհություն և հնազանդություն: Խորհուրդ է տրվում շատ աշխատել, հող մշակել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում: Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ է թռչունների հանդիպելը:
Արևածագ՝ 5:50, արևամուտ՝ 20:26։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:36 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 252 | Ավելացրեց՝ armenlur | 22.07.2023 | 08:00 |