Շաբաթ. 29 հուլիս

Տարվա 210-րդ օրն է, 30-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 155 օր։ Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 12 լուսնային օրը լավ է ընդառաջել մարդկանց խնդրանքներին։ Երազները կատարվում են։ Նորածինները լավ են։ Լուսինը Աղեղնավորում՝ լավագույն ժամանակն է իրավական ոլորտի հարցերի լուծման համար։  12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։ Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսի։ Այս օրը տրվում այնքան, որքանի արժանի ենք։

Արևածագ՝ 5:56, արևամուտ՝ 20:20։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:24 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 233 | Ավելացրեց՝ armenlur | 29.07.2023 | 08:00 Հորոսկոպների համադրություն, 29 հուլիս, Բոլոր գուշակությունները