Շաբաթ. 3 սեպտեմբերի

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 7-րդ լուսնային օրը շատախոսել չի կարելի։ Երազներն իրականանում են։ Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող կանցնեն։ 17 արևային օրը կապված է հզոր, լուրջ և ծայրահեղական պայքարի հետ։ Դա վախերից և անպետքություններից ազատման ժամանակն է։ Արդարության պաշտպանության օրն է։ Խորհուրդ է տրվում արթնանալ արևածագին, լվացվել, կերակրել թռչուններին։ Լավ է սովորել, ստորագրել կարևոր փաստաթղթեր։ Այսօր պետք է շատ զգույշ լինել բառերի և անունների հետ։ Խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել, բացել պատուհանները, պլանավորել և ավարտել գործերը։ Ամուսնության համար ցանկալի օր չէ։ Օրվա բարի նախանշաններն են հանդիպակաց քամին և թռչունները, հատկապես աքաղաղը: Բացասական նախանշաններն են մռայլ առավոտը, կեղտը, աղբը, սայթաքելը, բանալի կորցնելը։ Սնվել բոլոր կլոր ուտելիքներով՝ բլիթներ, խինկալի և այլն: Ուժ են հաղորդում փայտը, սրածայր փայտե առարկաները։ Հագուստի գույները՝ մուգ կարմիր, ոսկեդեղին, նարնջագույն, սպիտակ: Բացասական են կապույտը, սևը, մոխրագույնը։

Արևածագ՝ 6:30, արևամուտ՝ 19:32։ Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 13:02 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 399 | Ավելացրեց՝ armenlur | 03.09.2022 | 08:00 Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, 3 սեպտեմբերի