Շաբաթ. ապրիլի 30

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 29 լուսնային օրը լավ է ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար: Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Լուսինը Ցուլի ներքո՝ նպաստավոր է շահույթի համար: 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներ մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է սպասվում: Սնունդ. լավ է շատ ուտել, բայց ոչ քաղցր և ոչ մսեղեն։ Կարելի է գարեջուր խմել։ Օրվա գույները վառ են՝ ոսկեգույն, դեղին փայլով: Օրվա թվերը՝ 34, 79:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 233 | Ավելացրեց՝ armenlur | 30.04.2022 | 08:00 Բոլոր գուշակությունները, ապիրլի 30, Հորոսկոպների համադրություն