Շաբաթ, հուլիսի 16

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 17 լուսնային օրը ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Երազներն իրականանում են 3 օրից։ Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։ Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։ Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։ Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղքը, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կարելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 270 | Ավելացրեց՝ armenlur | 16.07.2022 | 08:00 հուլիսի 16, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները