Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է

Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կապան-Գորիս, Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 257 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 25.05.2022 | 09:10 ճանապարհներ, երթևեկություն