Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին 16 ժամ փակված է եղել

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների կողմից փակված Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին բացվել է այսօր՝ ժամը 04:00-ին: Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները դեմ են համայնքների միավորման քաղաքականությանը։ Մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։


Լուր | Տեսնել ավելին՝ Արմենպրես | | Դիտումներ՝ 322 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 24.03.2022 | 11:01 խոշորացված համայնքներ, բողոքի ակցիաներ