Մեքսիկայում գաղտնի ձիարշավի ժամանակ 11 մարդ է սպանվել

Մեքսիկայում գաղտնի ձիարշավի ժամանակ փոխհրաձգության արդյունքում 11 մարդ է սպանվել։ Մեքսիկայի ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու են մրցարշավները գաղտնի անցկացվել, քանի որ դրանք արգելված չեն երկրի օրենքով։ Ամենայն հավանականությամբ մահացածներն ու կրակողները տեղի հանցավոր խմբավորումների անդամներ են եղել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազեն, խուզարկության համար առգրավվել են ավտոմեքենաներ։


Լուր | Տեսնել ավելին՝ Gazeta.ru | | Դիտումներ՝ 257 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 26.04.2022 | 11:00 Մեքսիկա, պատահարներ