Պատմության հայկական օրը. Ապրիլի 3
2009 - Հայաստանն ու Իրանը ստորագրում են երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիր։
2007 - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարում է, որ «ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն է, որտեղ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական Միության շահերը չեն հակասում միմյանց, ինչպես նաև կողմերի դիրքորոշումներին»:
2000 - Հայաստանից հարկադրաբար հեռացավ ականավոր պետական-քաղաքական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանը։
1962 - ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը Կոմկուսի կենտկոմի պլենումում ներկայացրեց Խորհրդային Հայաստանի գյուղատնտեսական արդյունքները, որոնք ոգևորիչ չէին:
Մեկնաբանություների քանակը՝ 0 | |