Հուլիսի 18-ին վարակակիրների թիվը նվազել է 181-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 34.462,

որոնցից՝

  • առողջացած - 23.123, 
  • մահվան ելքով - 631:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.507 ախտահարված: Ընդհանուր առմամբ կատարվել է 145.053 թեստավորում՝ հաստատված

  • նոր դեպք  - 461,
  • առողջացած - 631։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 53 (կին), 
  2. 53 (կին), 
  3. 59 (կին),
  4. 62 (տղամարդ),
  5. 64 (կին), 
  6. 68 (տղամարդ), 
  7. 69 (տղամարդ), 
  8. 74 (կին),
  9. 81 (կին),
  10. 88 (տղամարդ),  
  11. 92 (կին) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, նախորդ օրվա համեմատ հուլիսի 18-ին վարակակիրների թիվը նվազել է 181-ով։ Հուլիսի 13-ի համեմատ վարակակիրների թիվը նվազել է 1005-ով։


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։