Պատմության այս օրը. սեպտեմբերի 22


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Իսրայելում ուժի մեջ մտավ ոչ կրոնական քաղաքացիների համար քաղաքացիական ամուսնության մասին օրենքը:
2006 - Ուտինոուրի տիեզերակայանից M-V կրող հրթիռի օգնությամբ գործարկվեց Ճապոնական "Hinode" գիտական արբանյակը՝ Արեգակի ֆիզիկայի բնագավառում հետազոտության համար:
2000 - Բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր և ղեկավար Բիլ Գեյթսի կարողությունը նվազեց 22 միլիարդ դոլարով, սակայն «մնացած» 63 միլիարդը նրան թույլ տվեց պահպանել աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը մինչև 2008 թվականը:
2000 - Այս օրվանից աշխարհի շատ երկրներում անցկացվում է Առանց ավտոմեքենաների օր:
1995 - "Time Warner" կորպորացիան 7,5 մլրդ դոլարով գնեց TBS teda Turner ընկերությունը։
1991 - Կոսովոյի անկախ հանրապետության առաջին հռչակումը:
1981 - ԱՄՆ Կոնգրեսը ԱՄՆ պատվավոր քաղաքացիություն շնորհեց Ռաուլ Վալենբերգին:

  • Մինչ այդ նման պատվի էր արժանացել միայն Ուինսթոն Չերչիլը։

1980 - Լեհաստանի անկախ արհմիությունների 36 տարածաշրջանային բաժանմունքների պատվիրակները հավաքվելով Գդինյա քաղաքում միավորվեցին և ստեղծեցին «Համերաշխություն» կազմակերպությունը։
1974 - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում օրակարգում առաջին անգամ ներառվեց «Պաղեստինյան հարցը», ինչը փաստացի նշանակում էր Պաղեստինի ազատագրման կազմակերպության և նրա առաջնորդ Յասիր Արաֆաթի ճանաչումը որպես պաղեստինյան ժողովրդի լիազոր ներկայացուցիչ:
1960 - Մալին անկախացավ Ֆրանսիայից։
1955 - Մեծ Բրիտանիայում սկսվեցին կոմերցիոն հեռուստահեռարձակումները:
1945 - ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենն ընդունում է պատերազմական հարցերով քարտուղար Սթիմսոնի «Երկրորդ համաշխարհային պատերազմ» բնութագրումը։
1921 - Լատվիան, Լիտվան և Էստոնիան ընդունվեցին Ազգերի լիգա:
1908 - Բուլղարիան անկախացավ Օսմանյան կայսրությունից:
1877 - Կանադայի կառավարությունը համագործակցության պայմանագիր կնքեց Ալբերտա նահանգի հնդիկների հետ:
1869 - Կայանում է Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին» օպերայի առաջին ներկայացումը։
1869 - Ավստրիայում թողարկվեցին աշխարհի առաջին փոստային բացիկները:
1862 - ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը հայտարարեց նեգր ստրուկների ազատման մասին։
1839 - Ի հիշատակ 1812-ի Հայրենական պատերազմի, Մոսկվայում սկսվեց Քրիստոսի Փրկչի նոր տաճարի շինարարությունը:
1792 - Հռչակվեց Ֆրանսիայի Հանրապետությունը:
1789 - Ռիբնիկի ճակատամարտում ռուս-ավստրիական զորքերը գեներալ Ա. Վ. Սուվորովի և արքայազն Ֆ. Կոբուրգսկու հրամանատարությամբ ջախջախեցին թուրքական բանակին:
1780 - Լինչի դատաստանի առաջին նկարագրությունը։
1692 - Սալեմում կախաղան են բարձրացրել վերջին ութ «վհուկներին» (սալեմյան վհուկների դատավարությունը):
1499 - Բազելի պայմանագրով Շվեյցարական կոնֆեդերացիան անկախացավ Սուրբ Հռոմեական կայսրությունից:
1307 - Ֆրանսիայի թագավորական խորհուրդը թագավորության տարածքում գտնվող բոլոր տամպլիերներին ձերբակալելու որոշում կայացրեց:
մ.թ.ա. 68 թ. - Տեղի ունեցավ Արածանիի ճակատամարտը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ