15:45, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ղազախստանի արտադրության «Առլան» զրահամեքենաները նկատվել են Մարուիպոլի համար մղվող մարտերում։ «Առլանը» (ղազախերենից թարգմանաբար ՝ գայլ) Ղազախստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության Paramount Group ձեռնարկության համատեղ արտադրանք է։ Զրահամեքենան պաշտոնապես հաշվառված է Ղազախստանի և Ադրբեջանի բանակներում։

Լուր / Տեսնել ավելին՝ Wikipedia | Դիտումներ՝ 332 | 25.04.2022 / զրահամեքենաներ, ռազմական տեխնիկա


Կա-52 «Ալիգատորը» («Аллигатор») ռուսական նոր սերնդի հետախուզական հարվածային ուղղաթիռ է։ Այն ունակ է խոցել զրահապատ և ոչ զրահապատ տեխնիկա, կենդանի ուժ և օդային թիրախներ ռազմադաշտում։ Իրենից ներկայացնում է Կա-50 «Սև շնաձուկ» մարտական ուղղաթիռի զարգացած մոդելը։ Ներկա պահին ՌԴ ռազմաօդային ուժերը Կա-52 ուղղաթիռները կիրառում են ուկրաինական պատերազմում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 352 | 14.04.2022 / ռազմական ավիացիա

«Бук-М1» զենիթային համալիրը սկսել է ավելի հաճախակի կիրառվել ռուս-ուկրաինական պատերազմում։ «Бук-М1»-ի հրթիռը կարող խոցել մինչև 19g ծանրաբեռնված մանևրող թիրախները 3,5-ից մինչև 32 կմ հեռավորության վրա՝ 25 մետրից մինչև 20 կիլոմետր բարձրության վրա։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 308 | 12.04.2022 / Бук-М1, հրթիռ

Երկու դար առաջ զինվորական հեռադիտակները հիմնված էին ուղղակի օպտիկական հանգույցի վրա,  պրիզմայով հեռադիտակները սկսեցին թողարկվել միայն 20-րդ դարում: Պրիզմաները պատկերները դարձնում էին ավելի տեսանելի, հետևաբար, մարտական և հետախուզական գործողությունների ժամանակ ավելի հարմար են կիրառման համար: Դա թույլ է տալիս հեռադիտակը արդյունավետ գործածել նաև անբերանպաստ պայմաններում՝ անձրև, բարձր խոնավություն և այլն։ Այսօր զինվորական հեռադիտակների ամենահայտնի մոդելները՝ գիշերային տեսողության սարքերն են: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 299 | 06.04.2022 / ռազմական պարագաներ


Բրոնզե սուրը հայտնվել է մ.թ. ա. 2 հազ.-ին, մ. թ. ա. 1 հազ.- ի սկզբին նրա երկարությունը եղել է ոչ ավելի, քան 70 սմ։ Դասական ասպետական երկար սուրն իր վերջնական տեքը ստացավ 13-րդ դարում։ Դրա միջին երկարությունը 75-80 սմ էր, առավելագույնը՝ 90 սմ: Սուրը հարթ էր, 5 սմ այնությամբ, բռնակն ուներ 10 սմ երկարություն։ Մինչև XVI դարը սառը զենքը համարվում էր հիմնական զինատեսակ։ Հրաձգային զենքի զարգացման հետ մեկտեղ այն գրեթե կորցրեց իր նշանակությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 272 | 04.04.2022 / Սառը զենք


Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է սեփական մշակման առաջին պինդվառելիքային տիեզերական արկի հաջողված փորձարկման մասին։ Պինդվառելքիային շարժիչի համակարգերի գործարկման շրջանակում նախորդ փորձարկումները արվել են 2021 թվականի հուլիսին։
 

Լուր / Տեսնել ավելին՝ Regnum | Դիտումներ՝ 386 | 30.03.2022 / Հարավային Կորեա

Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Գոստոմելի օդանավակայանում ոչնչացվել էր աշխարհի խոշորագույն և միակ  ԱՆ-225 «Մրիա» (Երազանք) տրանսպորտային ինքնաթիռը։ ԽՍՀՄ նախագծած տարբերակով նախատեսվում էր ինքնաթիռն օգտագործել որպես հրթիռային կրիչ, սակայն այդ նպատակով ինքնաթիռը չի օգտագործվել:


 

Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 340 | 29.03.2022 / ԱՆ-225 «Մրիա»


Ռուսաստանի «Կինժալ» հիպերձայնային հրթիռը, որն առաջին անգամ օգտագործվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում, գործնականում անկասելի է: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Հիպերձայնային այս հրթիռին նմանատիպ գնահատակ են տվել նաև ՆԱՏՕ-ում։

Լուր / Տեսնել ավելին՝ Die Welt | Դիտումներ՝ 393 | 23.03.2022 / ՆԱՏՕ, Ջո Բայդեն, նորագույն զենքեր
ԴԵՊԻ ՎԵՐ