Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը

Քիչ առաջ հայտնի  դարձավ, որ Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը։  Սեյրան Սարոյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993 թվականից մինչև 2007 թվականը եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։

2000 թվականին նրան շոնրհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․-ին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ 


Լուր | Կարդալ ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 111 | Ավելացրեց՝ armenlur | 13.08.2022 | 01:00 Սեյրան Սարոյան

   Armenlur.am կայքին Ձեր ամենամսյա 500 դրամի աջակցությամբ, կաջակցեք նոր քաղաքական դաշտի կայացմանն ու նոր քաղաքական ուժերի և գործիչներին բացահայտմանը։

(+374) 91414113 5406 6100 0066 6979

ԳՈՎԱԶԴ