1901թ․ հունական Անտիկիտերա կղզու մոտ հռոմեական ժամանակաշրջանի նավի խորտակման ժամանակ սուզորդները հայտնաբերել են կոշիկի տուփի չափ հինավուրց հատուկ մեխանիզմ։ Այն բազմաթիվ փոքրիկ ատամնանիվներ և թվատախտակներ է պարունակել՝ մանր գրառումներով, որոնց միջոցով հնարավոր է եղել կանխատեսել խավարումները և տարբեր սպորտային խաղերի անցկացման ժամանակը: Անտիկիտերան, որը մի շարք գիտնականներ համարում են աշխարհի առաջին համակարգիչը, «գործարկվել» է մ.թ.ա. 178 թվականի դեկտեմբերի 22-ին:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Popmech | | Դիտումներ՝ 305 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 20.04.2022 | 18:02 |