Միջազգային հետազոտական խումբն, օգտագործելով դիտարկման նոր ռազմավարություն, հայտնաբերել է պատմության մեջ արտագալակտիկ ամենավառ պուլսարը (իմպուլսային էլեկտրամագնիսական ճառագայթման տիեզերական աղբյուր)։ 1967 թվականին առաջին անգամ հայտնաբերված պուլսարները մեծ զանգված ումեցող աստղերի մնացորդներն են։ Հետազոտողները դրանք կիրառում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պատահական թվերի գեներացումն ու տիեզերական սարքերի ուղղորդման համակարգերը:
|