Գյումրիի Պարույր Սևակ փողոցի 8 ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ որովայնի և ծնոտի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։ Պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանույշ Մ-ն է։ Պարզվել է, որ կնոջը վնասվածքներ էր պատճառել նրա ամուսինը։ Տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Լուր | Տեսնել ավելին՝ Police.am | Դիտումներ՝ 372 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 23.05.2022 | 12:03 |