02:03, 28.06.2022

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Համաշխարհային ներդրումային Goldman Sachs բանկն առաջարկել է Bitcoin-ով ապահովված իր առաջին կանխիկ վարկը: Goldman Sachs-ն ավելի ու ավելի դրական է վերաբերվում գաղտնարժույթին: 

Լուր / Կարդալ ավելին՝ Bitcoin News Դիտումներ՝ 78 | 30.04.2022 / բիթքոյն, Goldman Sachs, ֆինանսական

Աշխարհի առաջատար գաղտնարժույթների բորսան՝ Binance-ը, արգելափակել է մի քանի հաշիվներ, որոնք կապված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմի որոշ բարձրաստիճան անդամների հարազատների հետ: Օգտատերերի շրջանում ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խորթ դուստր Պոլինա Կովալևն և Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի դուստր Ելիզավետա Պեսկովան:

Լուր / Կարդալ ավելին՝ Bitcoin News Դիտումներ՝ 64 | 30.04.2022 / Սերգեյ Լավրով, Binance, ֆինանսական, Դմիտրի Պեսկով


Երեք աֆրիկյան երկրներ, մասնավորապես Կամերունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԴՀ) և Կոնգոյի Հանրապետությունը, նախատեսում են The Open Network (TON) բազայի հիման վրա գաղտնարժույթի և բլոկչեյնի ներդրման որոշում կայացնել։ Կամերունն առանձին քննարկում է ազգային կայուն մետաղադրամի թողարկման հնարավորությունը՝ հիմնված նույն բլոկչեյնի ցանցի հիման վրա:

Լուր / Կարդալ ավելին՝ Bitcoin News | Դիտումներ՝ 72 | 17.04.2022 / Կամերուն, Կոնգո, բլոկչեյն, ֆինանսական, Կոնգոյի ԴՀ, բիթքոյն


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն աջակցում են գաղտնարտարժույթի կարգավորման և երկրի տնտեսության մեջ ինտեգրման ջանքերին: Աջակցությունը տեղի է ունենում ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցների խստացման ֆոնին, որոնք սահմանափակում են Ռուսաստանի մուտքը համաշխարհային ֆինանսական շուկա։

Լուր / Կարդալ ավելին՝ Bitcoin News | Դիտումներ՝ 108 | 27.03.2022 / Միխայիլ Միշուստին

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) զգուշացնում է, որ ռուսներն օգտագործում են գաղտարժույթները՝ պատժամիջոցներից խուսափելու համար: ԵԿԲ-ի նախագահ Քրիստին Լագարդը գաղտնարժույթների ընկերություններին նախազգուշացնում է հանցակցության մասին:

Լուր / Կարդալ ավելին՝ Bitcoin News | Դիտումներ՝ 75 | 23.03.2022 / պատժամիջոցներ, Քրիստին Լագարդ
ԴԵՊԻ ՎԵՐ