Աֆղանստանում հիջաբի կրումը դարձավ պարտադիր

 Աֆղանստանում իշխանությունը զավթած ծայրահեղական «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է, որ ողջ երկրի տարածքում կանանց կողմից հիջաբի կրումը պարտադիր է: Նշվում է, որ կնոջ կողմից հասարակական վայրերում հիջաբ կրելու կանոնի պարբերական խախտման պարագայում նրա ամուսինը կամ հայրը կարող է ազատազրկվել: Պետական կառույցներում աշխատող և հիջաբի կրման օրենքը չպահպանող կանայք պետք է հեռացվեն պաշտոններից: 


Լուր | Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 357 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 07.05.2022 | 15:00 Թալիբան, Աֆղանստան