Աֆղանստանում իշխանության եկած թալիբները խոստացել են թույլ տալ աղջիկներին սովորել վեցերորդ դասարանից հետո: Ըստ արմատականների կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարար Սիրաջուդդին Հաքքանիի՝ իշխանությունները ներկայումս մշակում են մեխանիզմ՝ դա հնարավոր դարձնելու համար: «Ոչ ոք դեմ չէ կրթությանը, և կանանց և աղջիկներին արդեն թույլատրվում է դպրոց հաճախել մինչև վեցերորդ դասարան։ Ինչ վերաբերում է կրթության շարունակմանը, այդ մեխանիզմի վրա աշխատանքները շարունակվում են»,- ասել է Հաքքանին։
Լուր | Տեսնել ավելին՝ CNN | Դիտումներ՝ 335 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 18.05.2022 | 15:03 |