Ուկրաինացի փախստականների թիվը, որոնք Լեհաստան են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու պահից, գերազանցել է 2․5 միլիոնը:
|
Ուկրաինացի փախստականների թիվը, որոնք Լեհաստան են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու պահից, գերազանցել է 2․5 միլիոնը:
|
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուկրաինական Բուչա քաղաքի իրադարձություններից հետո մտադիր է ամբողջությամբ արգելափակել Եվրամիություն ռուսական ածխի և նավթի ներկրումը։ Նրա խոսքով՝ «Բուչայում կատարված ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը կրում է ռուսական բանակը»։ Մակրոնը նաև հայտնել է, որ այս շաբաթ նա եվրոպացի գործընկերների հետ կքննարկի ՌԴ-ի դեմ հետագա պատժամիջոցների հարցը։
|
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Գերմանիային որակել է որպես Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների «գլխավոր արգելակող»։ «Եվրոպայում իրավիճակը շատ պարզ է։ Ամեն ինչ երևում է գագաթաժողովներում։ Գերմանիան վճռական պատժամիջոցների «գլխավոր արգելակողն» է», - ասել է նա։ Մորավեցկին նաև հերքել է լուրերը, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի խրախուսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
|
Միջերկրական ծովում ռետինե նավի խորտակման հետևանքով ավելի քան 90 միգրանտ է զոհվել: Նրանք փորձում էին Լիբիայից հասնել Եվրոպայի ափեր։ Փչովի փոխադրամիջոցում շուրջ 100 մարդ է եղել։
|
Սլովակիան չի կարող հրաժարվել ռուսական գազից, եթե նույնիսկ ստիպված լինի վճարել ռուբլով։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը։ «Գազի հոսքը չպետք է դադարի։ Եթե կա ռուբլով վճարելու պայման, ապա մենք կվճարենք ռուբլով»,-ասել է Սուլիկն՝ հավելելով, որ Սլովակիան կշարունակի ԵՄ-ի հետ հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման շուրջ տարվող աշխատանքը։
|
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այս շաբաթ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր է կոչ անել նրան ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Սա պայմանավորված է Մեծ Բրիտանիայի անհանգստությամբ՝ ՆԱՏՕ որոշ դաշնակիցների Ուկրաինային «հակամարտության կարգավորմանը» դրդելու կեցվածքով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության դեսպաններն ապրիլի 6-ին մտադիր են քննարկել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը։
|
Ապրիլի սկզբից Լատվիան, Լիտվան և Էստոնիան դադարել են բնական գազ ստանալ Ռուսաստանից: Գազատրանսպորտային համակարգի օպերատոր Ուլդիս Բարիսը նշել է, որ կապույտ վառելիքի համար ռուբլով վճարելու մասին Մոսկվայի հայտարարությունն ազդանշան էր բալթյան երկրներին մատակարարումների կտրուկ կրճատման անհրաժեշտության մասին, քանի որ դրանց վրա «այլևս չի կարելի հույս դնել»:
|
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն աշխատում, Twitter-ում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին: «Ապացույցը ռուբլու փոխարժեքն է, որը վերադարձել է այն նշանակությանը, ինչ եղել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկսվելուց առաջ: Դա նշանակում է, որ մեր գործողությունները չաշխատեցին այնպես, ինչպես արևմտյան երկրների առաջնորդները ցանկանում էին», - եզրակացրել է Մորավեցկին։
|
Գերմանիայի նախարար Ջեմ Օզդեմիրը գերմանացի վարորդներին կոչ է արել ավտոմեքենայի փոխարեն օգտվել հեծանիվից, ավտոբուսից կամ գնացքից՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար: Իր քաղաքացիներին նա խորհուրդ է տվել նաև ավելի դանդաղ երթևեկել ավտոբուսներով՝ վառելիքի տնտեսման համար։
|
Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշումը պետք է կայացնեն միայն այդ երկրի բնակիչները։ Ֆինլանդիան շատ արագ կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե նման որոշում կայացնի, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն՝ ընդգծելով, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի զինված ուժերը «լիովին համապատասխանում են դաշինքի չափանիշներին»։
|
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում չի համաձայնել ռուբլով գազի դիմաց հաշվարկների առաջարկված սխեմայի հետ և գրավոր պարզաբանումներ է խնդրել։ Բացի դա, Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ՌԴ գազի համար վճարումները կիրականացվեն բացառապես եվրոյով, վճարումները կփոխանցվեն Գազպրոմբանկին:
|
Եվրոպայում վերջին 65 տարվա ամենաչոր ձմեռներից մեկի պատճառով բնակիչները կարող են սկսել պատժվել ջրի ոչ ռացիոնալ օգտագործման համար։ Մասնավորապես, Իտալիայում գիշերային ժամերին ջրի օգտագործումը սահմանափակվել է, քաղաքներում շատրվաններն անջատվել են։ Ջուրը անհարկի վատնողների համար տուգանքը կազմում է մինչև 500 եվրո։
|
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Կիևին մեղադրել է ապրիլի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի համար։ «Իրավիճակն այնպիսին է, որ մի քանի օր առաջ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը զանգահարել է Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանատուն՝ քննարկելու Հունգարիայի ընտրությունների արդյունքների վրա ազդեցության հնարավորությունը», - ասել է նախարարը:
|
Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Յին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Երբ խոսքը վերաբերում է անվտանգության բարդ հարցերին, հեշտ է ասել՝ թշնամի կամ դաշնակից, սև կամ սպիտակ: Պետք չէ կիրառել ավելի բարդ մոտեցում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքականությունը»։
|
Իռլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չորս ռուս դիվանագետներ պետք է լքեն երկիրը։
|
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, թե պետք է ձեռնպահ մնալ այնպիսի ձևակերպումներից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայում իրավիճակի սրմանը: Ֆրանսիայի ղեկավարն այսպես էր արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որում նա Վլադիմիր Պուտինին «մսագործ» էր անվանել։ «Մակրոնը ճիշտ է․․․ Բայդենի խոսքերը ոչ թե կնպաստեն ռազմական գործողությունների թուլացմանը, այլ հակառակը՝ ավելի են շիկացնում իրավիճակը։ Բայդենը աղետ է»,- գրել է Le Figaro պարբերականը։
|
Ուկրաինայից 2,3 մլն փախստական ընդունած Լեհաստանի գնահատականներով, մոտ կես միլիոն մարդ տեղափոխվել է այլ վայրեր:
|
Եվրոպայում կարող են գործել ռուսական Անվտանգության Դաշնային Ծառայության (ФСБ) առնվազն 620 գործակալներ. ռուսական հատուկ ծառայության ենթադրյալ աշխատակիցների ցանկը՝ անուններով և անձնական տվյալներով, հրապարակել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: Թե հատկապես որ եվրոպական երկրներում են նրանք աշխատում, չի նշվում։
|
Heineken խոշորագույն միջազգային գարեջրագործական ընկերությունը որոշել է հեռանալ ռուսական շուկայից: «Ներկա իրավիճակում Ռուսաստանում Heineken-ի բիզնեսի կառավարումն այլևս անվտանգ չէ»,- նշել են ընկերությունում: Heineken-ը մտադիր է Ռուսաստանում գործող բիզնեսը փոխանցել նոր սեփականատիրոջը: Մարտին Heineken-ը դադարեցրել էր բոլոր ներդրումները և գարեջրի արտահանումը Ռուսաստան:
|
Իտալական խոշորագույն նավթագազային Eni ընկերությունը հայտարարել է ռուբլիով ձեռք բերվող ռուսական գազի դիմաց վճարելու անհնարինության մասին: «Նրանք խնդրել են մեզ վճարել դրա դիմաց ռուբլիով։ Մենք չենք կարող դա անել, քանի որ մենք չունենք ռուբլի: Դա նախատեսված չէ նաև պայմանագրով, քանի որ համաձայն պայմանգրի հաշվարկները նախատեսված են Եվրո-ով», - նշել է Eni ընկերության ղեկավար Դեսկալցին։
|