Սլովակիան չի հրաժարվի ռուսական գազից

Սլովակիան չի կարող հրաժարվել ռուսական գազից, եթե նույնիսկ ստիպված լինի վճարել ռուբլով։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը։ «Գազի հոսքը չպետք է դադարի։ Եթե կա ռուբլով վճարելու պայման, ապա մենք կվճարենք ռուբլով»,-ասել է Սուլիկն՝ հավելելով, որ Սլովակիան կշարունակի ԵՄ-ի հետ հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման շուրջ տարվող աշխատանքը։


Լուր | Տեսնել ավելին՝ Reuters | | Դիտումներ՝ 315 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 04.04.2022 | 11:22 Գազ, Սլովակիա

ԳՈՎԱԶԴ