Մակրոնը Մոսկվայում ձերբակալված ֆրանսիացու մասին

Մակրոնը հայտարարել է, որ Մոսկվայում ձերբակալված ֆրանսիացին աշխատել է շվեյցարական ոչ կառավարական կազմակերպության համար:

Նա ընդգծել է՝  չնայած այն բանին, որ ձերբակալվածը «չի աշխատել Ֆրանսիայի համար», նրան կապահովեն անհրաժեշտ հյուպատոսական պաշտպանություն։

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տղամարդուն կասկածում են Ռուսաստանի ռազմական գործունեության մասին տեղեկություններ հավաքելու մեջ:


Լուր | Տեսնել ավելին՝ RT на русском | Դիտումներ՝ 60 | Ավելացրեց՝ marykhrymyan | 07.06.2024 | 12:24 Ֆրանսիա, Մակրոն