Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Իսրայելի անվտանգության ուժերի կողմից 7 պաղեստինցու, այդ թվում՝մեկ երեխայի սպանությունը, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում մուսուլմանների դեմ գործողությունը։ Հիշեցնենք` նախօրեին Երուսաղեմում հրեաների և մահմեդականների սրբատեղի Տաճարի լեռան վրա բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև: Ավելի քան 150 պաղեստինցի վնասվածքներ է ստացել։
Լուր | Տեսնել ավելին՝ Ermenihaber | | Դիտումներ՝ 322 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 15.04.2022 | 21:00 |