Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխվա՞ծ է

Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում փոխվել է Ազովի ծովի կարգավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։ «Հատուկ գործողությունը թույլ տվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը հասնել Մարիուպոլ և ազատագրել ուկրաինացի ազգայնականների կողմից օկուպացված հանրապետության հարավային մասը՝ դրանով իսկ ապահովելով ելքը դեպի Ազովի ծով: Այսպիսով, սա արդեն ծով է, որը մենք կիսում ենք ԴԺՀ-ի հետ։  Հարավային հատվածների կարգավիճակի որոշումից հետո Կիևի իշխանություններն ակնհայտորեն կկորցնեն ելքը դեպի Ազովի ծով»,- ասել է Մուրադովը:


Մեջբերում | Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 412 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 23.05.2022 | 11:04 ռուս-ուկրաինական պատերազմ, Ղրիմ