«Ազովստալ»-ից պաշտպանները շարունակում են հանձնվել

Ուկրաինական «Ազովստալ» գործարանի տարածքում շրջափակված ուկրաինացի զինծառայողները շարունակում են հանձնվել, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Մարիուպոլում ազգայնական «Ազով» ստորաբաժանման զինյալները և «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողները շարունակել են հանձնվել: Անցած օրվա ընթացքում 694 զինյալ է հանձնվել, այդ թվում՝ 29-ը վիրավոր», - ասել է Կոնաշենկովը՝ ընդգծելով, որ մայիսի 16-ից 959 զինյալ է հանձնվել, այդ թվում՝ 80 վիրավոր։


Լուր | Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 331 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 18.05.2022 | 13:27 «Ազովստալ», ռուս-ուկրաինական պատերազմ, Իգոր Կոնաշենկով