Բրիտանիան Ուկրաինա կուղարկի Brimstone հրթիռներ

Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Մեծ Բրիտանիան Ուկրաինա կմատակարարի բարձր տեխնոլոգիական Brimstone դասի հրթիռներ։ Brimstone-ը «օդ-երկիր» հրթիռ է: Մշակված է MDBA միջազգային կոնսորցիումի կողմից բրիտանական ռազմաօդային ուժերի համար: Այն համալրված է ակտիվ ռադարային գլխիկով, որը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ խոցել շարժվող թիրախները։ Բացի այդ, կա լազերային ուղղորդման հնարավորություն:


Լուր | Տեսնել ավելին՝ Известия | Դիտումներ՝ 210 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 27.04.2022 | 15:02 ռուս-ուկրաինական պատերազմ