Կիևը տարածքային զիջումների չի գնա

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ՌԴ-ի հետ բանակցությունների գլխավոր թեման է: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Կիևը տարածքային զիջումների չի գնա՝ շեշտելով, որ, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարց չի քննարկվում։ Զելինսկին դժվարացել է կանխատեսել պատերազմի ավարտի ժամկետները՝ նշելով, թե ուկրաինացի ժողովուրդը հաղթանակից բացի այլ արդյունք չի ընդունի։
 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Fox News | | Դիտումներ՝ 300 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 02.04.2022 | 10:26 ռուս-ուկրաինական պատերազմ