Lրացուցիչ ռազմական օգնություն՝ Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել մինչև 100 մլն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ 2021 թվականի օգոստոսից ի վեր սա արդեն վեցերորդ անգամ է, երբ Պենտագոնի պահեստներից Կիևի համար զենք կամ տեխնիկա է հատկացվում։ Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները «կշարունակեն օգնություն տրամադրել անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման նպատակով», ինչպես նաև տնտեսական և հումանիտար աջակցություն կցուցաբերեն:


Լուր | Տեսնել ավելին՝ TASS | | Դիտումներ՝ 265 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 06.04.2022 | 11:08 ռուս-ուկրաինական պատերազմ