Ուկրաինայի ԶՈւ ԳՇ ամփոփագրից

Ըստ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի առավոտվա ամփոփագրի՝ Սլոբոժանի ուղղությամբ շարունակվում են ռուսական բանակի ստորաբաժանումների կուտակումները։ Այս ուղղությամբ ՌԴ ԶՈւ հարձակումը կարող է վերսկսվել առաջիկա օրերին։ Դոնեցկի ուղղությամբ ռուսական զորքերի գործողությունները հիմնականում կենտրոնացած են Պոպասնայա, Ռուբեժնոյե, Նիժնեյե և Նովոբախմուտովկա բնակավայրերը վերահսկողության տակ վերցնելու, ինչպես նաև Մարիուպոլը վերջնականապես գրավելու վրա։ Այս հատվածում շարունակվում են «Ազովստալ» գործարանի և ծովային նավահանգստի գրոհները։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Meduza | | Դիտումներ՝ 254 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 11.04.2022 | 10:42 ռուս-ուկրաինական պատերազմ