ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ նախօրեին «Калибр» հրթիռներով ոչնչացրել է С-300 զենիթահրթիռային դիվիզիոնի տեխնիկա, որը մատակարարվել էր Եվրոպայից։ Խերսոնի մարզում խոցվել է ուկրաինական Ми-24 ռազմական ուղղաթիռ։ Վելիկայա Նովոսյոլովկա բնակավայրի շրջանում հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ նորոգման բազա, այդ թվում նաև Бук-М1 զենիթահրթիռային համալիրներ։ Ռուսական ՀՕՊ միջոցները Իզյում բնակավայրի շրջանում խոցել են ուկրաինական երկու Су-25 ինքնաթիռ։ С-300 դիվիզիոնի տեխնիկայի խոցման ժամանակ ոչնչացվել է ուկրաինական զինուժի անձնակազմի մինչև 25 անդամ։ ՌԴ ԶՈւ բարձր ճշգրտության զենքով Դոնբասում ոչնչացվել է 9 տանկ, 5 ինքնագնաց «Акация» հաուբից, համազարկային կրակի «Град» ռեակտիվ 5 համակարգ և ավելի քան 60 ազգայնական։
Լուր | Տեսնել ավելին՝ ՌԴ ՊՆ | | Դիտումներ՝ 271 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 12.04.2022 | 10:36 |