Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև տարաձայնություններ են առաջացել կապված Ռուսաստանի նկատմամբ հետագա քաղաքականության հետ։ Մասնավորապես, Մերձբալթյան երկրները անհրաժեշտ են համարում ամբողջությամբ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ և«ծնկի բերել Ռուսաստանին»։ Բացի այդ, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ռուսաստանի հետ երկխոսությունն անվանել է անիմաստ, իսկ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը «մեռած» է որակել Ռուսաստան–ՆԱՏՕ 1997 թվականի հիմնարար ակտը:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ The New York Times | | Դիտումներ՝ 292 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 07.04.2022 | 10:12 |