2003 թվականից ամեն տարի ապրիլի 4-ին նշվում է մի անսովոր տոն՝ Առնետի համաշխարհային օրը (World Rat Day), որը նպատակ ունի ուշադրություն հրավիրել այս ոչ սովորական կենդանու վրա և միավորել դեկորատիվ առնետների սիրահարներին ողջ աշխարհում։ Տոնի հիմնադրման գաղափարը պատկանում է ամերիկյան առնետաբույծներին, որոնք որոշել են նման կերպ պատվի արժանացնել իրենց պոչավոր սիրելիներին՝ դեկորատիվ առնետներին։ Իսկ հետո այդ գաղափարին սատարել են նաև այլ երկրների առնետաբույծները։ Ապրիլի 4-ը ընտրվել է կապված այն բանի հետ, որ այդ օրը ratlist-ի՝ դեկորատիվ առնետներին նվիրված համացանցային ամենահին ռեսուրսի աշխատանքի սկիզբն է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 368 | Ավելացրեց՝ armenlur | 04.04.2022 | 09:30 |