Ուրբաթ 13-ը կամ ձախորդության օրը

13 թվի նկատմամբ սնահավատության պատճառով տարածված է առասպելը, ըստ որի այս օրը մարդը պետք է անընդհատ զգոն լինի, պատրաստ՝ ցանկացած ձախորդությունների: Բժշկության մեջ այս նշանների առկայությունը կհամարվի ֆոբիա (խանգարում), և ժամանակին հոգեբաններն ու հոգեթերապևտներն այն անվանում էին պարասկավեդեկատրիաֆոբիա (վախ՝ ուրբաթ 13 օրվա նկատմամբ): Ինքնին Ուրբաթը շաբաթական իրադարձություն է և հատկապես ուրախալի է բնակչության մեծամասնության համար, քանի որ ավանդաբար դա աշխատանքային շաբաթվա ավարտն է, իսկ առջևում հանգստյան օրերն են: Սակայն, ըստ քրիստոնեական կրոնի, ուրբաթ օրը Հիսուսը խաչվեց: Շաբաթվա նույն օրը Եվան Ադամին տվեց մի խնձոր բարու և չարի իմացության ծառից, որից հետո երկուսն էլ արտաքսվեցին Եդեմի պարտեզից: 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 266 | Ավելացրեց՝ armenlur | 13.05.2022 | 08:30 անսովոր տոներ, ուրբաթ 13