Ես, արթնանալով, ժպիտս ուղարկում եմ աշխարհով մեկ, թող նա իմ փոխարեն ճախրի ողջ մոլորակով։ Թող բոլոր կետերն ու ստորակետերը ոսկեզօծվեն: Թող արաբին հաշտեցնի հրեայի և չուկչայի հետ, որովհետև խնջույքներն ավելի լավ են, քան պատերազմները, կռիվներն ու արյունալի թշնամանքը։ Թող ժպիտս նոր զվարճանք դառնա, պատասխան ժպիտների հրավառությունը լինի և այդժամ վեճերի փոխարեն ծիծաղով լեցուն կլինենք։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 338 | Ավելացրեց՝ armenlur | 19.04.2022 | 11:30 |