Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասն իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 376 | Ավելացրեց՝ armenlur | 02.07.2022 | 09:30 եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի