Չորեքշաբթի. 14 սեպտեմբեր

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 18-րդ լուսնային օրը պահանջում է առավելագույն զսպվածություն: Երազներն իրականանում են: Լուսինը Ցուլի ներքո՝ նպաստավոր է շահույթի համար: 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։ Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։ Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։ Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղքը, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կարելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93:

Արևածագ՝ 6:41, արևամուտ՝ 19:14։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 12:33 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։


Տեղեկություն | Կարդալ ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 40 | Ավելացրեց՝ armenlur | 14.09.2022 | 08:00 14 սեպտեմբերի, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները

   Armenlur.am կայքին Ձեր ամենամսյա 500 դրամի աջակցությամբ, կաջակցեք նոր քաղաքական դաշտի կայացմանն ու նոր քաղաքական ուժերի և գործիչներին բացահայտմանը։

(+374) 91414113 5406 6100 0066 6979