Չորեքշաբթի. ապրիլի 27

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 27-րդ լուսնային օրը բիզնեսի առումով բարենպաստ է։ Երազներն իրականանում են։ Լուսինը Ձկներում՝ ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի։ 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։ Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։ Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները: Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը: Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 325 | Ավելացրեց՝ armenlur | 27.04.2022 | 08:00 ապիրլի 27, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն