Տարվա 227-րդ օրն է, 33-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 138 օր։ Երեքշաբթի, եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ: 29 լուսնային օրը լավ է ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար: Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Լուսինը Առյուծում՝ բարենպաստ է նախաձեռնարկությունների համար։ 29-րդ արևային օրը խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։
Արևածագ՝ 6:12, արևամուտ՝ 20:00։ Ճիշտ կեսօրը՝ 13։06։ Օրվա տևողությունը՝ 13:48 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 304 | Ավելացրեց՝ armenlur | 15.08.2023 | 08:00 |