Երեքշաբթի. 25 հունիս

Երեքշաբթի. 25 հունիս։ Տարվա 177-րդ օրն է, 26-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 188 օր։ Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:

Հունիսի 25-ին արևային 4-րդ ամսվա 8-րդ օրն է։ 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։

Հունիսի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։ Օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 43 | Ավելացրեց՝ Moder-003 | 25.06.2024 | 08:00 25 հունիս, Հորոսկոպների համադրություն