Կիրակի. 25 հունիս

Տարվա 176-րդ օրն է, 26-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 189 օր։ Կիրակին լի է աշխուժ էներգիայով և դրական լիցքեր է հաղորդում: 8-րդ լուսնային օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Երազներն իրականանում են։ Տկարների համար դժվար օր է։ Լուսինը Կույս նշանի տակ՝ ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի: 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։

Արևածագ՝ 5:33, արևամուտ՝ 20:35։ Ճիշտ կեսօրը՝ 13։04։ Օրվա տևողությունը՝ 15:02 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 232 | Ավելացրեց՝ armenlur | 25.06.2023 | 08:00 Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, 25 հունիս