Երեքշաբթի. 8 օգոստոս

Տարվա 220-րդ օրն է, 32-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 145 օր։ Երեքշաբթի, եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ: 22-րդ լուսնային օրը լավ է ապագայի նոր ծրագրերի համար: Երազներն իրականանում են: Նորածինները ազնիվ են և շնորհալի: Լուսինը Ցուլի ներքո՝ նպաստավոր է շահույթի համար: 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։ Խրախուսվում է ճանապարհի ընտրություն կատարել։ Նպատակահարմար է տրվել ինքնահոսի և շարժվել բնազդներով։ Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։ Օգտակար է լողանալը, կատարել ամուսնական պարտքը:

Արևածագ՝ 6:05, արևամուտ՝ 20:09։ Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 14:04 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 232 | Ավելացրեց՝ armenlur | 08.08.2023 | 08:00 Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, 8 օգոստոս