Տարվա 257-րդ օրն է, 37-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 108 օր։ Հինգշաբթի օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ: 29 լուսնային օրը լավ է ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար: Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Լուսինը Կույս նշանի տակ՝ ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի: 29-րդ արևային օրը խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։
Արևածագ՝ 6:41, արևամուտ՝ 19:14։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:33 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 293 | Ավելացրեց՝ armenlur | 14.09.2023 | 08:00 |