Լվովի 22-ամյա բնակչուհի Սոֆիա Կարկադիմը մայիսի սկզբին ապաստան է ստացել Բրեդֆորդ քաղաքում բնակվող 29-ամյա Թոնի Գարնեթի, նրա կնոջ՝ Լորնայի և երկու երեխաների տանը: Շատ կարճ ժամանակ անց պարզվել է, որ ուկրաինուհին և ընտանիքի հայրը սիրային կապի մեջ են: Թոնին լքել է կնոջը փախստականի ժամանումից ընդամենը տասն օր անց՝ աղջկա հետ տեղափոխվելով իր ծնողների տուն: Բրիտանացին պնդում է, որ սիրահարվել է և ցանկանում է կյանքի մնացած մասն անցկացնել Սոֆյայի հետ: Վերջինս էլ պնդում է, որ ինքը «տնաքանդ» չէ ու զույգի բաժանման պատճառը չէ:
Լուր | Տեսնել ավելին՝ Daily Mail | Դիտումներ՝ 339 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 23.05.2022 | 11:11 |